անգլերեն

A service of love

This story is about a couple who had enough money and had been living happily but when their money started leaking they started to have problems, lie to each other and work secretly to earn money but one day their secrets revealed and they told the truth.They loved and didn’t want to hurt each other by doing the hard job but I think that they shouldn’t have lied to each other, they could just openly decide to work indefinitely and earn money to solve their social problems.I don’t fully agree that if you love someone’s art no service seems too hard. When we say that sentence we go to extreames but it only refers to certain cases

հայոց լեզու և գրականություն

Յան Ամուս Կոմենսկու ասույթներ, թարգմանություն

1․The proper education of the young does not consist in stuffing their heads with a mass of words, sentences, and ideas dragged together out of various authors, but in opening up their understanding to the outer world, so that a living stream may flow from their own minds, just as leaves, flowers, and fruit spring from the bud on a tree.
Երիտասարդների պատշաճ կրթությունը բաղկացած չէ իրենց գլուխը բառերի, նախադասությունների և տարբեր հեղինակներից քաղված մտքերի զանգվածով լցնելուց, այլ իրենց հասկացողությունը արտաքին աշխարհին բացելուց, այնպես, որ գործող ալիքը կարող է ծնվել իրենց իսկ մտքերից, ինչպես տերևները, ծաղիկները, մտքերը և մրգերն են ընձյուղվում ծառի վրայի բողբոջից։

2․Let the main object… to seek and to find a method of instruction, by which teachers may teach less, but learners learn more.
Թողեք գլխավոր խնդիրտ․․․ փնտրելու և գտնելու ցուցման այն մեթոդը, որով ուսուցիչները կարող են ուսուցանել ավելի քիչ, բայց աշակերտները սովորել ավելի շատ։

3․Not the children of the rich or of the powerful only, but of all alike, boys and girls, both noble and ignoble, rich and poor, in all cities and towns, villages and hamlets, should be sent to school․
Ոչ միայն հարուստների կամ ուժեղների երեխաները, այլ բոլորը՝ տղաներն ու աղջիկները, ազնիվներն ու անխելքները, հարուստներն ու աղքատները, բոլոր մեծ ու փոքր քաղաքներից, գյուղերից ու ավաններից, պետք է ուղարկվեն դպրոց։

4․The saying “He who teaches others, teaches himself” is very true, not only because constant repetition impresses a fact indelibly on the mind, but because the process of teaching itself gives deeper insight into the subject taught.
Խոսքը թե՝ <<Նա, ով սովորեցնում է ուրիշներին, սովորեցնում է ինքն իրեն>> շատ ճիշտ է, ոչ միայն նրա համար, որ կրկնությունը փաստը անջնջելիորեն տպավորում է մտքում, այլ նրա համար, որ սովորեցնելու ընթացքը ինքնին ավելի խորը պատկերացում է տալիս դասավանդվող առարկայի մասին։

5․Three things give the student the possibility of surpassing his teacher: ask a lot of questions, remember the answers, teach.
Երեք բան են ուսանողին հնարավորություն տալիս գերազանցել ուսուցչին․ շատ հարցեր տալը, պատասխանները հիշելն ու սովորեցնելը։

6․The school is the manufactory of humanity.
Դպրոցը մարդկության մանուֆակտուրան է։

7․For more than a hundred years much complaint has been made of the unmethodical way in which schools are conducted, but it is only within the last thirty that any serious attempt has been made to find a remedy for this state of things. And with what result? Schools remain exactly as they were.
Ավելի քան հարյուր տարի է բողոք է առաջացել այն անմեթոդ ձևի դեմ, որով ղեկավարվում են դպրոցները, բայց միայն վերջին երեսուն տարվա ընթացքում են լուրջ փորձեր արվել այս իրավիճակին լուծում գտնելու համար։ Եվ ի՞նչ արդյունք։ Դպրոցները մնացել են այնպիսին ինչպիսին կային։

հայոց լեզու և գրականություն

Լեոնարդո Ալիշան․ բանաստեղծություններ

Բանաստեղծություններ

Հրաշքը
Բանաստեղծությունը երկու տեսակի էության մասին է, մեկը, որ վատություն է անում մյուսին։ Մյուսը, որ բարի է ու կուրորեն հավատում է, որ մնացած բոլորն էլ իր պես բարի են ու չի ցանկանում ոչ ոքի վատություն անել։ Նույնիսկ այն դեպքում, երբ հասկանա, որ դիմացինը չար է, միևնույն է փորձում է իր բարությամբ վերականգնել մարդկությունը նրա մեջ։
Ձայնագրություն

Հաղորդակցում
Բանաստեղծությունը հայի տեսակի մասին է, ով նախընտրում է իրեն հարազատ Կոմիտասին, ում անցած ճանաապարհն ավելի ցավոտ, բայց անկեղծ է, այլ ոչ թե միանգամից կատարյալ երևացող Բախին։ բախին սիրել ու գնահատել կարող են բոլորը, բայց Կոմիտասին՝ ոչ բոլորը։
Ձայնագրություն

Երկրային դրախտ
Բանաստեղծությունը հավերժականության զգացողության մասին է։ Պապիկը պատմելիս չի նշում կոնկրետ ժամակաշրջան, կարծես միշտ եղել է, թեկուզ ոչ ֆիզիկապես։
Ձայնագրություն

***
Բանաստեղծությունն այն մենակության մասին է, որ տատիկը գնալով ավելի ուժեղ է զգում։ <<Երաժշտական աթոռներ>> խաղի անվան տակ թաքնված է անվերադարձ կորստի ցավը՝ մահը։ Եվ տատիկը, վերջում կորցնելով բոլոր ժառանգներին, զգում է, թե ինչ է նշանակում մնալ մենակ։
Ձայնագրություն

հայոց լեզու և գրականություն

Պեստալոցցի ասույթները, թարգմանություն

1․Thinking leads man to knowledge. He may see and hear, and read and learn, as much as he please; he will never know any of it, except that which he has thought over, that which by thinking he has made the property of his mind. Is it then saying too much if I say, that man by thinking only becomes truly man? Take away thought from man’s life, and what remains?
Մտածելը մարդուն տանում է դեպի գիտելիք։ Նա կարող է տեսնել ու լսել, կարդալ ու սովորել, որքան ցանկանում է․ նա երբեք սրանցից ոչ մեկի մասին չի իմանա, բացի այն մեկից, որի մասին մտածել է, որը, մտածելով, նա դարձրել է իր մտքի սեփականությունը։Շա՞տ կլինի, եթե ասեմ, որ մարդը մտածելով իսկապես մարդ է դառնում։ Հեռացնենք միտքը մարդու կյանքից, և ի՞նչ կմնա։

2․Our home joys are the most delightful earth affords, and the joy of parents in their children is the most holy joy of humanity.
Մեր տնային ուրախությունները երկրային ամենահիասքանչ պարգևն են, իսկ ծնողների ուրախանալն իրենց երեխաներով՝ մարդկության ամենասուրբ ուրախությունն է։

3․I would take school instruction out of the hands of the old order of decrepit, stammering, journeymen-teachers as well as from the new weak ones, who are generally no better for popular instruction, and entrust it to the undivided powers of Nature herself, to the light that God kindles and ever keeps alive in the hearts of fathers and mothers, to the interest of parents who desire that their children should grow up in favour with God and man.
Ես դպրոցական ուսուցումը կվերցնեի նեխած, կակազող, ճամփորդ-ուսուցիչների հին կարգից այնպես, ինչպես նոր թույլ ուսուցիչներից, ովքեր սովորաբար ավելի լավը չեն համընդհանուր ուսուցման համար, և վստահել այն բնության չմասնատվող ուժերին, այն լույսին, որ Աստված վառել և պահում է հայրերի ու մայրերի սրտերում, ծնողների հետաքրքրությանը, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները մեծանան Աստծուն և մարդուն կողմ։

4․The greatest victory a man can win is victory over himself.
Մեծագույն հաղթանակը, որ մարդը կարող է տանել, հաղթանակն է իր հանդեպ։

5․Man must search for what is right, and let happiness come on its own.
Մարդը պետք է փնտրի ճիշտը և թողնի, որ երջանկությունն ինքն իրեն գա։

6․You can drive the devil out of your garden but you will find him again in the garden of your son.
Դուք կարող եք սատանային դուրս հանել ձեր պարտեզից, բայց նրան կրկին կգտնեք ձեր որդու պարտեզում:

հայոց լեզու և գրականություն

Ինքնագնահատական

Այս տարի նորեկ էի կրթահամալիրում, և քանի որ այստեղի ուսուցման ձևը տարբերվում է իմ նախկին դպրոցի ուսուցման ձևից, մտավախություններ ունեի, որ դժվար կհաղթահարեմ այս փոփոխությունը։ Սակայն ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց, քան պատկերացնում էի։ Ճիշտ է, առաջին օրերին կային դժվարություններ, սակայն հետո ամեն ինչ հարթվեց։
Անկեղծ ասած այս դպրոցում դասերս ավելի հաճույքով եմ անում, քան նախորդում, իսկ դա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ամենաշատը փոփոխություն զգում եմ անգլերենից, քանի որ այս տարի բավականին լավացավ թե՛ բանավոր խոսքի, թե՛ քերականության իմացությանս մակարդակը։ Նաև սկսեցի սովորել նոր լեզու՝ ֆրանսերեն, և զրոյական մակարդակից սկսած հասցրի որոշ չափով սովորել լեզուն։ Մյուս առարկաների դասերը նույնպես շատ արդյունավետ են, ունենում ենք շատ քննարկումներ, նախագծեր, այլ աշխատանքներ, ինչն ավելի է նպաստում դասերը յուրացնելուն։
Ընդհանուր հաշվով գոհ եմ այս տարվա իմ աշխատանքից, քանի որ ինձնից կախված ամեն բան արել եմ, որպեսզի ստանամ որքան հնարավոր է շատ գիտելիք։ Հեռախոսով չափից շատ զբաղվելու, ընկերներիս հետ շփվելու հետ մեկտեղ կարողացա պահպանել բարձր գնահատականներս և դասերս ամենևին էլ չտուժեցին հեռախոսի չարաշահումից, ինչի համար շատ ուրախ եմ։

էկոլոգիա

Նախագիծ։Ապագայի 7 լավագույն էներգիայի աղբյուրները

Էներգիան միշտ խոսելու համար թեժ թեմա է։ Անկախ նավթի գնի, շրջակա միջավայրի պաշտպանության, տնտեսության առողջության և քաղաքական օրակարգերի խնդիրներից, աշխարհում գոյություն ունի էներգիայի երկու տեսակ՝ վերականգնվող և չվերականգնվող։ Անկախ այն բանից, լինի 10, թե 50 տարի հետո, ի վերջո հանածո վառելիք չի լինի, որի վրա կարողանանք հույս դնել։ Ահա էներգիայի գլոբալ սպառման արագ ընթացքը։
Նավթի դերը շարունակում է աճել արդյունահանման մեջ։ Կան ավելի ստեղծարար եղանակներ նավթ և բնական գազ ստանալու համար, օրինակ՝ նավթի թերթաքարերից և խեժի ավազից։ Ածխի պաշարները դեռ շատ են, բայց այն, անկասկած, ամենակեղտոտ տարբերակն է՝ այրման ժամանակ ածխածնի, ծծմբի և ազոտի արտանետումների պատճառով։ Հիդրոէլեկտրականությունն աշխարհի ամենաշատ օգտագործված վերականգնվող ռեսուրսն է։ Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ այն ավելի կայուն դանա, չնայած որ այս ոլորտում զգալի աճը դժվարություն է, քանի որ մարդկանց կողմից օգտագործվելուց հետո ամբարտակները հիմնականում տեղահանվում են։
Միջուկային էներգիան հաճախ հիշատակվում շրջակա միջավայրի վրա իր թողած ազդեցության համար։ Կա միջուկային էներգիայի երկու տեսակ՝ միաձուլող և տրոհող։ Տրոհումից առաջանում են միջուկային թափոններ, որոնց արտահոքի դեպքում կարող է ոչնչանալ ամբողջ էկոհամակարգը։ Մյուս կողմից՝ միաձուլող միջուկային էներգիան թափոններ չի ստեղծում և անվերջ է իր արտադրության մեջ։ Տեխնոլոգիան դեռ զարգանում է, և եթե ինչ-որ բան սխալ գնա, կոչնչանա շատ ավելին, քան մեկ էկոհամակարգ։
Եկեք 50 տարի առաջ շարժվենք։ Ահա ինչ ենք տեսնում.

1․Միջուկային էներգիա
Ահա և պայթյունի գլխավոր ստեղծողը։ Տրոհող էներգիայի տեխնոլոգիաները ի վերջո օրենքի սահմաններից դուրս կգան, եթե չկարողանան մոտենալ ծովային միջուկային օբյեկտներին, որոնք օվկիանոսն օգտագործում են որպես բնական ռեակտորի զովացուցիչ (CNBC 25 2015)։ Միաձուլող էներգիան կարող է լինել բարձր արդյունավետության ռեսուրս, որը նույնպես չափազանց մաքուր է: Եթե տեխնոլոգիան զարգանա հուսալի մակարդակի վրա, այն կարող է օգտագործվել աշխարհի ցանկացած վայրում:

2․Հիդրոէլեկտրականություն
Օվկիանոսի հզորության օգտագործումը հետևում է սրան․ հիդրոէլեկտրականությունը պետք է օգտագործվի որպես ջրից ստացված էներգիայի լայն տերմին, լինի դա մակընթացային, M3 ալիքային տեխնոլոգիայի թե հիդրոէլեկտրակայանների միջոցով։ Ջուրը տուրբինով պտտելու համակարգը այնպիսի համակարգ է, որը կարող է հավերժ աշխատել, և եթե պատշաճ կերպով պահպանվի, պլանավորվի և ստուգվի, վնաս չի պատճառի շրջակա միջավայրին։

3.Քամու էներգիա
Քամու էլեկրաէներգիայի արտադրությունը նախորդ երկու տասնամյակում վերելքի մեջ էր, բայց դժվարացել է բնակչությանը գայթակղելը՝ դրա փոփոխականության և մեծ թվով բնակչությանը բավարարել չկարողանալու պատճառով։ Տուրբինների տեխնոլոգիայի վերջին զարգացումները և տուրբինները ծովում տեղադրելու հնարավորությունը այն ավելի կենսունակ տարբերակ են դարձնում (CNBC25 2015)։ Աշխարհի բնակչության ավելի քան 40% -ը ապրում է ափից 100 կիլոմետր հեռավորության վրա (ՄԱԿ 2010): Ցնկացած էներգիայի աղբյուր, որն օվկիանոսի հզորությունը զսպելու ունակություն ունի, հաջող կլինի երկարաժամկետ էներգիայի արտադրության մեջ ՝ մարդկանց մեծ քանակի և մերձակայության շնորհիվ:

4․Կենսազանգվածի էներգիա
Սա ավելի նոր աղբյուր է, քան բրածո վառելիքները, որոնք այրում են մնացորդային թափոնները, ինչպիսիք են բերքի մնացորդները և գոմաղբը։ Այս մեթոդի դրական կողմը թափոնների օգտագործումն է, որոնք չվերանալու դեպքում խնդիրներ են առաջացնում, բացասականն այն է, որ դժվար է գտնել թափոններ, որոնք ունեն թե՛ ածխածնի ցածր արտանետում, և թե՛ առատությամբ կարող են կատարել մեր էներգետիկ պահանջները (Մտահոգ գիտնականների միություն 2015): Հենց այստեղ էլ աղբահանության հետ կապված խնդիրներ կբարձրանան և կգերազանցեն ածխածնի արտանետումների խնդիրներին, հատկապես բրածո վառելիքի դեպքում: Մարդիկ պարտավոր էին այս ցուցակում ունենալ մեկ կամ երկու աղտոտող տարբերակ, ճիշտ չէ՞։

5․Երկրաջերմային էներգիա
Ներկայիս Երկրաջերմային արտադրությունը էներգիայի կայուն աղբյուր է, սակայն բույսերն ունեն բարձր նախնական ծախս և կարող են գործել միայն աշխարհի ավելի մեծ տեկտոնականությամբ ակտիվ շրջաններում: Գիտնականները կարծում են, որ քսան տարվա ընթացքում այն պետք է տասնապատկվի (CNBC25 2015): Այս աճը կլինի տարածաշրջանային առանձնահատկություն, բայց այս տարածաշրջանները պետք է գիտակցեն ներդրումների մեծ եկամտաբերությունը, և երկրաջերմային էներգիայի արտադրության լավ կողմը։

6․Ածուխ
Իր առատության, արտադրության ցածր ինքնարժեքի և ածխի գործարանի առկա ենթակառուցվածքների պատճառով մենք դեռ 50 տարի հետո կկարողանայինք ածուխ այրել, եթե չլինեն ավելի խիստ բնապահպանական արձանագրություններ, որոնք արգելում են դրա արտադրությունը: Այս պահի դրությամբ պաշարները գնում են նվազման և, ամենայն հավանականությամբ, կօգտագործվեն միայն քիչ զարգացած պետությունների կողմից:

7․Արևային էներգիա
Արեգակնային էներգիան չափազանց մաքուր է և ծախսարդյունավետ: Այնուամենայնիվ, դրա հետ կապված խնդիրն իր հուսալիությունն է, բացառությամբ եթե կան զգալի ներդրումներ պատշաճ մարտկոցի և պահեստավորման մեջ։

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ

ֆրանսերեն

Նախագիծ։Բանաստեղծության թարգմանություն

À une jeune filleVictor Hugo

Pourquoi te plaindre, tendre fille ?
Tes jours n’appartiennent-ils pas à la première jeunesse ?
Daïno Lithuanien.

ous qui ne savez pas combien l’enfance est belle,
Enfant ! n’enviez point notre âge de douleurs,
Où le cœur tour à tour est esclave et rebelle,
Où le rire est souvent plus triste que vos pleurs.

Votre âge insouciant est si doux qu’on l’oublie !
Il passe, comme un souffle au vaste champ des airs,
Comme une voix joyeuse en fuyant affaiblie,
Comme un alcyon sur les mers.

Oh ! ne vous hâtez point de mûrir vos pensées !
Jouissez du matin, jouissez du printemps ;
Vos heures sont des fleurs l’une à l’autre enlacées ;
Ne les effeuillez pas plus vite que le temps.

Laissez venir les ans ! le destin vous dévoue,
Comme nous, aux regrets, à la fausse amitié,
À ces maux sans espoir que l’orgueil désavoue,
À ces plaisirs qui font pitié.

Riez pourtant ! du sort ignorez la puissance
Riez ! n’attristez pas votre front gracieux,
Votre oeil d’azur, miroir de paix et d’innocence,
Qui révèle votre âme et réfléchit les cieux !

Մի դեռատի աղջկա — Վիկտոր Հյուգո

Ինչու՞ ես թախծում, քնքուշ աղջիկ, մի՞թե օրերը
քո չեն պատկանում վաղ երիտասարդության։
Դայնա Լիտվական

Դու՛, որ չգիտես, թե պատանությունն որքան չքնաղ է,
Փոքրի՛կ, մի՛ նախանձիր մեր վշտի ժամանակաշրջանին,
Որտեղ մեր սիրտը մեկ ըմբոստ է, մեկ ստրուկ,
Որտեղ մեր ծիծաղը հաճախ ավելի տխուր է, քան քո լացը։

Քաղցր է այդ անհոգ տարիքը, որ մոռացում է դառնում,
Այն անցնում է, ինչպես օդը՝ ընդարձակ դաշտում,
Ինչպես թուլացող ու փախչող ուրախ ձայն,
Ինչպես ալկիոնը՝ ծովերի վրայով։

Օ՜հ, մի՛ շտապեք հասունացնել մտքերդ,
Վայելե՛ք առավոտը, վայելե՛ք գարունը․
Ձեր ժամերը իրար հյուսված ծաղիկներ են
Մի՛ ազատվեք դրանցից ավելի շուտ, քան պետք է։

Թողե՛ք տարիները գան։ Ճակատագիրը Ձեզ նվիրում է
Ափսոսանք, կեղծ բարեկամություն, ինչպես և մեզ,
Դեպի այդ անհույս չարիքները, որոնք կոտրում են հպարտությունը
Խղճահարություն առաջացնող այդ հաճույքների պատճառով։

Այնուամենայնիվ, ուրա՛խ եղիր։ Անտեսի՛ր ճակատագրի ուժը։
Ծիծաղի՛ր։ Մի՛ տրտմիր լույս ճակատդ,
Ո՛չ էլ լազուր աչքերդ՝ անմեղությանդ ու խաղաղությանդ հայելին,
Որ բացահայտում է հոգիդ և արտացոլում երկինքը։

ֆրանսերեն

Ֆրանսերենի հաշվետվություն

Այս կիսամյակ ֆրանսերենի դասերն անցել են բավակին հագեցած, հետաքրքիր և գիտելիքներով լի։ Նոր էի սկսում ուսումնասիրել լեզուն և կարող եմ փաստել, որ դասերն արդյունավետ էին։ Սովորել ենք նվազագույն բառապաշարը, որը պետք է հաղորդակցվելու համար, սովորել ենք որոշ ժամանակձևեր, բայերի խոնարհոմներ, գույները, թվերը, և շատ այլ բառեր։ Նախագծերի շրջանակներում թարգմանել ենք Շառլ Ազնավուրի խոսքերից, մուլտֆիլմ, բանաստեղծություն։ Սիրում եմ ֆրանսերենի դասերը, քանի որ ցանկացած նախագիծ քննարկում ենք և առաջարկում մեր կարծիքները, նոր գալիս ենք վերջնական որոշման։ Առօրյա դասերը նույնպես շատ հետաքրքիր են, դասերը հեշտ ընկալելի և մատչելի են։
Կցում եմ տնային և դասարանական աշխատանքների հղումները՝
La verbe être
La verbe avoir
Les adjectifs de nationalité
Les articles
Des informations personnelles
On va oú?
L’adjectif interrogatif quel
«Էյֆելյան աշտարակ» թարգմանություն
Faire des achats
Les magasins et la nourriture
Les soldes,c’est parti!
Le futur proche et le passé récent

Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 2000 թ.,  Պալերմոյում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։ Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ և հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.

  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց ներքաշումը մարմնավաճառության մեջ կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։

Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Հայաստանում թրաֆիքինգի հետ կապված լուրջ աշխատանքներ չեն տարվում, սակայն Հայաստանում այն նույնպես առկա է։
Թրաֆիքինգը շահութաբեր արտադրություն է։ Համարվում է ամենաարագ աճող հանցավոր բիզնեսն աշխարհում։ Ըստ 2008 թվականի ՄԱԿ-ի գնահատականների՝ մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 137 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի 127 երկրներում։ Սակայն այս տվյալները չեն կարող հստակ լինել, դրանք միայն գնահատականներ են և կարող են անընդհատ փոփոխվել, քանի որ թրաֆիքինգը շարունակաբար կատարվող գործողություն է և ոչ թե որոշակի ակտ։ Մարդկանց թրաֆիքինգը տարբերվում է մարդկանց մաքսանենգությունից։ Մաքսանենգության ժամանակ մարդիկ կամավոր են դիմում մաքսանենգների՝ իրենց գաղտնի, անօրինական ձևով մի վայրից մյուսը տեղափոխելու համար։ Այստեղ անօրինական փաստաթղթերի մեջ խարդախություններ, սխալ տվյալներ կարող են նաև չլինել, իսկ ժամանումից հետո մաքսանենգված անձը կարող է ինքն ընտրել իր ճանապարհը։ Իսկ թրաֆիքինգի զոհերին թույլ չի տրվում ժամանումից հետո հասնել իրենց նպատակային վայրը, նրանք իրենց կամքից անկախ, բռնի պահվում են և կատարում հարկադրական աշխատանք։ Վերջինիս բնույթը նկարագրված է Թրաֆիքինգի մասին արձանագրության (1) կետում, և շատ հաճախ զոհերը ընդհանրապես վարձատրություն չեն ստանում, կամ ստանում են շատ չնչին գումար՝ կատարած աշխատանքի դիմաց։
Թրաֆիքինգի զոհ դարձած մարդը հարկադրված այսպիսի աշխատանք կատարում է մի քանի «ոլորտներում».

  • աշխատանք պարտքի դիմաց, օրինակ՝ որպես վճար՝ որևէ երկիր իրեն տեղափոխելու համար,
  • աշխատանք բռնի ուժով, այսինքն, երբ ուղղակիորեն տնօրինում են մարդուն,
  • սեռական բռնություն, ովքեր հիմնականում ծառայում են հենց թրաֆիքինգի կազմակերպիչներին։ Զոհերը հիմնականում դեռահասներ, որբեր կամ պատանիներ են, կարող են լինել և՛ կանայք, և՛ տղամարդիկ, ովքեր ավելի խոցելի են. գտնվում են հոգեպես կամ ֆինանսապես ծանր վիճակում։
  • անչափահասների աշխատանք, երեխաներին հասցնում է ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և բարոյական մեծ վնասներ, զրկում է կրթությունից, զարգացումից և ընտանիք ունենալուց։

Ճիշտ է, բուն թրաֆիքինգի համար մի վայրից մյուսը գնալն անհրաժեշտ պայման չէ, բայց զոհերի համար «աշխատատեղեր» գտնող հանցագործները սփռված են տարբեր երկրներում և ճանապարհորդում են նշված նպատակով։ Խարդախությամբ, խաբեությամբ նրանք աշխատանքի են տեղավորում զոհերին, ովքեր շատ ավելի ուշ են տեղեկանում իրենց իրական աշխատանքի բնույթի և իրական աշխատավարձի չափի մասին։

հայոց լեզու և գրականություն

Նոր տարի, Ամանոր, Նավասարդ

  1. Շարադրիր, Ամանորի ավանդույթները, նշիր՝ հնում մեր նախնիներն ինչպես էին տոնում Ամանորը։ Ո՞ր սովորույթները կցանկանայիր վերականգնել։
    Մեր հեռավոր նախնիների տարեմուտը կոչվել է Նավասարդ, որ անունն է հայկական առաջին ամսվա։ Այդ ամիսը տևում էր, մեր այժմյան հաշվով, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը։ Հանդիսությունները կոչվում էին Նավասարդյան տոներ։ Ինչեր ասես չէին կազմակերպվում այդ տոնախմբությունների ընթացքում. է՛լ հրավառություն, է՛լ մարտիկ-մարզիկների մրցություններ, է՛լ նազելի օրիորդների առևանգումներ։ Նավասարդին պետք էր Կաղանդ ունենալ։ Դա տոպրակի վերածված գուլպա էր, մեջը շաքար (կոնֆետ), ընկույզ, չամիչ ու թերևս մի թաշկինակ։ Այդ գուլպաներն ու կոշիկները դրվում էին իրենց հատուկ տեղում, որպեսզի Կաղանդ Պապան իր նվերները զետեղեր այնտեղ։ Կաղանդ Պապան արևմտահայոց Ձմեռ Պապին է։ XI դարի մատենագիր Գրիգոր Մագիստրոսի 33-րդը գրել է․ <<Ո՜վ կտար կամ որտեղի՜ց ինձ ծուխը ծխանի և առավոտը Նավասարդի, եղնիկների վազելն ու եղջերուների վարգելը։ Մենք փող էինք զարնում և թմբուկ խփում, ինչպես որ վայել էր թագավորներին>>։
    Ես կցանկանայի վերականգնել Ամանորին կազմակերպվող մրցակցությունները։
  2. Ի՞նչ է նշանակում հոլովում բառը տեքստում։
    Տեքստում <<հոլովում>> բառը գործածվում է <<տարիների հոլովում>>,<<ամիսների հոլովում>> բառակապակցությունների մեջ։ Ըստ իս այդ բառը նշանակում է փոփոխություն, այսինքն տարվա և ամիսների փոխվելը։
  3. Վերանայիր Պետրոս Բեդիրյանի այս գրքից արդեն կարդացած հոդվածները և կարծիքդ գրիր նյութերի մասին։
    Պետրոս Բեդիրյանի այս գիրքը ուսումնասիրելը շատ հետաքրքիր է, քանի որ անգամ եթե հետաքրքրված չենք բառագիտությամբ, գրքի նյութերն այնպիսին են, որ ընկալվում են թեթև և մատչելի, քանի որ շատ են մեր միջավայրից բերված օրինակները, շատ են ծիծաղելի հատվածները, օտար լեզուների հետ համեմատությունները։ Պետրոս Բեդիրյանը գտել է լավագույն ձևը՝ իր գիրքն ավելի հասկանալի դարձնելու և նյութերը ծանր բառապաշարից ու բարդ հասկացվող նախադասություններից ազատելու համար։ Այս մտքին կհամաձայնի յուրաքանչյուրը՝ թեկուզ մեկ հոդված կարդալուց հետո։
  4. Հաշվետվությունդ կազմիր անցած ուսումնական շրջանի մասին՝ ինչ ես սովորել, ինչ ձեռքբերումներ ունես, ինչ հմտություններ ես մշակել, ինչ բացահայտումներ ես արել։ Գրիր նաև ծրագրերիդ մասին։
    https://milenamayilyan.wordpress.com/2020/12/14/2020%d5%a9%e2%80%a4-%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-%d5%a4%d5%a5%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%a5%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/